Եվրոպա

Հռոմի Կոլիզեյը մեկ օրով փակվել է դժբախտ պատահարի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հռոմի Կոլիզեյը մեկ օրով փակվել է դժբախտ պատահարի պատճառով

Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հնագիտական ​այգու մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 22-ամյա աշխատակից Անդրեա Մորետտին, որը մասնագիտացած էր լեռնագնացային սարքերի կիրառմամբ բարձրության վրա կատարվող աշխատանքներում, ընկել է ու մահացել, երբ մալուխներ էր անցկացնում լուսավորության համակարգերի համար:

Մորետտիի զոհվելու կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նա հույս է հայտնել, որ դժբախտ պատահարի պատճառը կհաջողվի հնարավորինս շուտ պարզել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում