Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ճամբարում կորուստ կա Ազգերի լիգայի ընտրական փուլի անդրանիկ տուրից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոա»-ի պաշտպանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և բաց կթողնի առաջիկա խաղերը:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Կարդացեք հոդվածը` English