Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։

Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը: Քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան