Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

2 րոպեի ընթերցում

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը սեպտեմբերի վերջից կշարունակվեն ըստ ժամանակացույցի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ISNA գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի խոսնակ Մաջիդ Ախավանը։

«Մինչ օրս իրանական ավիափոխադրողների կողմից իրականացվող միջազգային չվերթերից ոչ մեկը չի չեղարկվել, և գործողություններն ընթանում են ըստ նախատեսվածի», - ասել է Ախավանը՝ հավելելով, որ ժամանակացույցի ցանկացած փոփոխության մասին ուղևորներին կտեղեկացվի նախապես։

Խոսնակը նշել է, որ վերջին սահմանափակումների լույսի ներքո ավիացիոն իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում և ծրագրեր մշակում՝ ապահովելու թռիչքների անխափան շարունակականությունը։

Միևնույն ժամանակ, ազգային Iran Air (Homa) ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ չի ստացել որևէ պաշտոնական ծանուցում կամ հրահանգ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրաքի քաղաքացիական ավիացիայի իշխանություններից դեպի Ստամբուլ, Բաքու կամ Նաջաֆ չվերթերի դադարեցման վերաբերյալ։

Iran Air-ն ընդգծել է, որ այս երթուղիներով իր թռիչքների ժամանակացույցը մնում է ուժի մեջ։ Ընկերությունը խորհուրդ է տվել ուղևորներին հետևել ավիաընկերության պաշտոնական հաղորդակցման ալիքներին՝ իրենց ճանապարհորդության կարգավիճակի վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական բոլոր ավիաընկերությունների աշխատանքը կարգելափակվի: Վաշինգտոնը սպառնում է արտասահմանյան ընկերությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, եթե նրանք շարունակեն սպասարկել Իրանի ավիափոխադրողներին։

Չինաստանը դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։

Իրան

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Հայերեն Русский

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո