Ուորեն Բաֆեթը հեռացել է Berkshire Hathaway-ի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1970 թվականից

2 րոպեի ընթերցում

Ուորեն Բաֆեթը հեռացել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության նախագահի պաշտոնից՝ կոնգլոմերատում այդ պաշտոնը ավելի քան 50 տարի զբաղեցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ուորեն Բաֆեթի որդին՝ Հովարդը, ընտրվել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Նա կոնգլոմերատի տնօրենների խորհրդում էր 1993 թվականից։ Խորհուրդը նրան նախագահ է ընտրել վաղուց հաստատված հաջորդականության պլանին համապատասխան:

Այդ պաշտոնն զբաղեցնող նրա 96-ամյա հայրն անցել է պատվավոր նախագահի պաշտոնին։ Այս կարգավիճակը նա ստացել է Berkshire Hathaway-ին և դրա սեփականատերերին մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Ուորեն Բաֆեթը, որն ընկերությունում աշխատում է 1965 թվականից և վերջերս գործադիր տնօրենի պաշտոնը զիջել է Գրեգ Աբելին, կմնա տնօրենների խորհրդի անդամ և կշարունակի փոխանցել իր «արժեքավոր դատողություններն ու հայացքները»։

1999 թ. ի վեր Հովարդ Բաֆեթը գլխավորում է իր անունով բարեգործական հիմնադրամը՝ Howard G. Buffett Foundation-ը, որը մասնագիտացած է պարենային անվտանգության ապահովման և հակամարտությունների լուծման գործում։ Նա շուրջ տասը տարի եղել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարի կամքի դեսպանը։

Հայերեն

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 18/09/26

Ասիական ինդեքսներ - 18/09/26

Գույների դիրիժորը. Արթուր Անդրանիկյանը գեղանկարչական աշխատանքներով արվեստասերներին ներկայացրեց իր կենսագրությունը

ՀՀ Անկախության հռչակման տոնակատարությունների շրջանակում Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Tricolor» Gyumri Run-ը

Բուլղարիայի կառավարությունը ներկայացրել է վառելիքի հետ կապված աջակցության ավելի քան 300 միլիոն եվրոյի փաթեթ. BTA

Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ