ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 18/09/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 363.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 417.05 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0049 դրամով և կազմել 4.3123 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով և կազմել 485.52 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 458 դրամով և կազմել 51041 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.37 դրամով և կազմել 749.29 դրամ: