Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց Junius ֆինանսական մրցաշարի դրական ազդեցությունը մասնակիցների շրջանում։

«Յուրաքանչյուր նոր մրցափուլի ընթացքում մասնակիցների թիվն աճում էր, և, ի ուրախություն մեզ, ամեն անգամ նոր երեխաներ էին միանում մրցաշարին։ Ունեինք նաև մրցաշարի «հնաբնակներ», որոնք մասնակցում էին բոլոր խաղերին՝ մշտապես ձգտելով լինել առաջատարների թվում։ Խաղի կանոնների համաձայն՝ մեկ անգամ հաղթելուց հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին հաղթող ճանաչվել և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այնուամենայնիվ, այս անգամ ևս ունեցանք խրախուսական մրցանակներ ստացող մասնակիցներ, որոնք անկեղծորեն ուրախ էին նաև այդ մրցանակների համար», - նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

Երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ոգևորությունն ու ձեռք բերած գիտելիքները հերթական անգամ ցույց են տալիս, որ Idram Junior հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելուն նպաստող և ապագա հաջողությունների ամուր հիմքերը դնող ռազմավարական նախաձեռնություն է։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար: Հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին