1 րոպեի ընթերցում
Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամարղանդում ընթացող Օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Շոտլանդիայի հետ ու առավելության հասավ 3,5:0,5 հաշվով: Հավաքականից հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Կանանց ընտրանին, որը մրցում էր Սինգապուրի հետ, հաղթանակի հասավ 3:1 հաշվով: Կանանց թիմում իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Միայն պարտություն կրեց Անահիտ Մկրտչյանը:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: