«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժինը բացահայտել է ներնետման դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։ Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

Հայերեն

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս