1 րոպեի ընթերցում
Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասնում է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանփեզրին գտնվող վաճառքի տաղավարին, այնուհետև ծառերին․ կա մեկ տուժած և չորս զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը․ տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։