Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

3 րոպեի ընթերցում

Ucom-ը շարունակում է շարժական ցանցի զարգացման և արդիականացման լայնածավալ ծրագիրը՝ հետևողականորեն ընդլայնելով 5G տեխնոլոգիայի հասանելիությունը և բարելավելով կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում։

Ընկերության ցանցային ենթակառուցվածքի շարունակական արդիականացման արդյունքում Ucom-ն այսօր ապահովում է Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով ոչ միայն Երևանում, այլև հեռավոր համայնքներում։ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և հարյուրավոր բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.6 տոկոսի համար։

Ցանցի զարգացումը ներառում է ոչ միայն 5G նոր կայանների տեղադրում այլև գործող ենթակառուցվածքի փուլային արդիականացում, թողունակության ավելացում և ցանցի աշխատանքի օպտիմալացում։ Այս աշխատանքները հնարավորություն են տալիս միաժամանակ սպասարկել տվյալների աճող հոսքը, ապահովել ավելի բարձր արագություններ և պահպանել կապի կայունությունը՝ հատկապես բարձր ծանրաբեռնվածությամբ տարածքներում։

«Ucom-ի համար 5G-ի զարգացումը քարտեզի վրա նոր ծածկույթ ավելացնելու մասին չէ։ Մարդիկ այսօր ավելի շատ են օգտագործում շարժական ինտերնետը աշխատանքի, կրթության, ժամանցի, ճանապարհորդության և ամենօրյա ծառայությունների համար, և ցանցը պետք է զարգանա այդ փոփոխություններից առաջ։ Այդ պատճառով մենք շարունակաբար ներդրում ենք կատարում ոչ միայն ծածկույթի ընդլայնման, այլև ամբողջ ցանցի որակի և կարողությունների բարձրացման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա տարիների թվային պահանջներին»,– ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի ցանցի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ։ Ընկերությունը շարունակում է համագործակցությունը Nokia-ի հետ՝ հաջորդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, այդ թվում՝ 5G-ի հետագա զարգացման, ցանցերի ավտոմատացման, արհեստական բանականության կիրառման և ապագայի ինքնավար ցանցային լուծումների ուղղությամբ։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ:

Ucom-ի և Nokia-ի համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքի ձևավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանն ու ապագա տեխնոլոգիական պահանջներին։

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի