Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են ևս մեկ մշակութային  կենտրոնի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։ 1967 թվականին հիմնադրված Դրամատիկական թատրոնն սկսում է 58-րդ թատերաշրջանը նոր ու տպավորիչ առաջնախաղերով՝ այս անգամ հանդիսատեսին ընդունելով ավելի պատշաճ և հարմարավետ պայմաններում։

Երևանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանն ասել է․

«Արվեստը պատվիրատու երևույթ է և այն չի կարող լինել առանց մեկենասության։ Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք։ Մանավանդ ենթակառուցվածքների հարցում մենք բոլորս գիտենք, թե դա ինչքան թանկ է այսօր։ Ծախսերի չափ կա, որը պետական թատրոնը չի կարող իրեն այդքան արագ ու այդքան արդյունավետ թույլ տալ»։

Ֆասթ Բանկը հետևողականորեն շարունակում է մշակութային վայրերին աջակցելու իր ծրագիրը։ Բանկի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ շարունակաբար հիմնանորոգվում են Երևանի և մարզերի մշակութային վայրերի ենթակառուցվածքները՝ արվեստագետների ու հանդիսատեսի համար ապահովելով պատշաճ և հարմարավետ պայմաններ։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ