Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

3 րոպեի ընթերցում

Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված և առավել հարմարավետ ձևաչափով։ Uplay-ի բաժանորդները՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։

Ucom-ի և Արմֆլիքսի համագործակցության շրջանակում՝ կողմերը շարունակում են լինել բացառիկ գործընկերներ, և Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը հասանելի է միայն Uplay և Armflix հարթակներում։ Uplay-ի բաժանորդներին հասանելի են նաև բոլոր պրեմիերաները․ նոր սերիալները երկու հարթակներում հրապարակվում են միաժամանակ։

«Ucom-ում մենք ձևավորել ենք այնպիսի միջավայր, որտեղ բաժանորդը մեկ վայրում կարող է  գտնել իրեն հետաքրքրող որակյալ ու պահանջված բովանդակություն։ Արմֆլիքսի ամբողջական տեսադարանի հասանելիությունը կարևոր է նաև հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ավելի լայն լսարանի ներկայացնելու տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք զարգացնել Uplay-ը՝ ընդլայնելով թե՛ բովանդակության ընտրությունը, թե՛ դիտման հնարավորությունները», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արմֆլիքսի բովանդակությունը ներառված է Uplay-ի համապատասխան փաթեթներում և այլևս հասանելի չէ առանձին բաժանորդագրությամբ կամ մեկանգամյա՝ PPV (Pay-Per-View) գնման տարբերակով։

Armenian VOD փաթեթը նախատեսված է Ucom-ի ֆիքսված կապի (IPTV) բաժանորդների համար։ Ամսական 2 300 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է միայն հայկական բովանդակություն՝ ՀայՖիլմի, Արմենիա TV-ի, Շարմի և Արմֆլիքսի հայտնի ֆիլմերը, սերիալներն ու սիթքոմները։

Uplay Premium փաթեթը նախատեսված է  Uplay հավելվածի (OTT) բաժանորդների համար։ Ամսական 3 000 դրամ արժողությամբ փաթեթի շրջանակում հասանելի է Արմֆլիքսի ամբողջական տեսադարանը։ Uplay Premium-ի բաժանորդների համար,  բացի հարթակում առկա ամբողջ հայկական բովանդակությունից, հասանելի են նաև արտասահմանյան բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, ինչպես  նաև 100  հեռուստաալիք։

Uplay-ից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ucom-ի բաժանորդ: Բավական է ներբեռնել հավելվածը, գրանցվել ցանկացած հեռախոսահամարով, կցել բանկային քարտ և ընտրել համապատասխան փաթեթ։  

Հայերեն English Русский

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը կլինի ավանդական

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի

Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք