Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

2 րոպեի ընթերցում

Նեպալում սեպտեմբերի 7-ին ազգային սուգ է հայտարարված՝ Չինաստանի հետ սահմանային շրջանում գրանցված աղետաբեր հեղեղի 13-րդ օրը՝ ի հիշատակ ավելի քան 1340 զոհերի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hindu պարբերականը՝ արձանագրելով, որ սա դարձել է վերջին տարիներին երկրի ամենամահաբեր բնական աղետներից մեկը։

Օգոստոսի 26-ին Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում և հարակից շրջաններում տեղի ունեցած սելավային հեղեղների հետևանքով, որոնք առաջացել էին Հիմալայների բարձրադիր հատվածներում սառցադաշտային ապարների փլուզումից հետո, դեռևս անհետ կորած է համարվում գրեթե 5000 մարդ, այդ թվում՝ 589 օտարերկրացի։ Զոհերի թիվը ավելի քան 1300 է։

Reuters-ը հայտնում է, որ հեղեղից տասը օր անց՝ սեպտեմբերի 5-ին փրկարարները ողջ են գտել տարեց կնոջ, ում մահն արդեն սկսել էր սգալ նրա ընտանիքը։ Փրկարարները նրան ողջ են գտել ավերված Բետրավատի գյուղում՝ փլուզված տան ներսում. Կինը կարողացել էր ողջ մնալ ջրի և ցեխի մեջ օդի նեղ հատվածի շնորհիվ։

Աղետը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ, այլև ենթակառուցվածքների լուրջ վնասներ է պատճառել Նեպալի հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Առավել տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները մինչ օրս շարունակվում են։

Աղետի հետևանքով տարհանվել է առնվազն 32 հազար ընտանիք, ամբողջությամբ ավերվել է շուրջ 7500 տուն։

Ավերածություններ ու մահեր են գրանցվել նաև Չինաստանի տարածքում։ Global Times-ի հաղորդմամբ, Չինաստանը ավելի քան 2500 փրկարար է ներգրավել երկրի հարավ-արևմուտքում՝ Սիցզանի ինքնավար շրջանում։ Չինական կողմում զոհվել է 43 մարդ, ևս 519-ը համարվում են անհետ կորած։

Հայերեն Русский

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ