Հայաստան

«Պանիր Չանախ» արտադրատեսակը վտանգավոր է. արտադրությունը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

«Պանիր Չանախ» արտադրատեսակը վտանգավոր է. արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Վերիշեն բնակավայր) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարել առկա արտադրատեսակներից:

«Լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՍԱՏՄ-ից։ 

Տեսչական մարմնի ղեկվարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում