Ֆոն դեր Լայենը կհայտարարի Գրենլանդիայի ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին. FT
1 րոպեի ընթերցում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ կատարելիք իր այցի ժամանակ կհայտարարի կղզուն 2026-2027 թթ. ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Հրատարակության զրուցակիցներից մեկը նշել է, որ միջոցները կներդրվեն կարևորագույն հումքային ճյուղի, էներգիայի վերականգնվող աղբյուրների, ստորջրյա մալուխների, արբանյակային կապի և տվյալների մշակման կենտրոնների մեջ, իսկ մի մասը կուղղվի Գրենլանդիայի կառավարությանը՝ կառավարման բարելավման համար։
Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը կստորագրի հռչակագիր՝ ուղղված ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։
Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելը ձգտում է ուժեղացնել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիային իր քաղաքական աջակցությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անեքսիայի մասին բազմիցս հնչեցված սպառնալիքներից հետո։