ՀԷՑ-ի կենտրոնական պահեստը համալրվել է նոր էլեկտրատեխնիկական սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով

3 րոպեի ընթերցում

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, պահեստի տարածքում իրականացվել են շուրջ 300 քմ ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրվել են մետաղական ծածկեր՝ շուրջ 1060 քմ մակերեսով՝ պահեստավորվող սարքավորումների և նյութերի պահպանումն առավել անվտանգ կազմակերպելու նպատակով։

«2026 թվականի ներդրումային ծրագրով (բյուջեն կազմում է 46,7 մլրդ ՀՀ դրամ) էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար նախատեսված սարքավորումներն արդեն կենտրոնական պահեստում են:

Ներկա պահին պահեստում առկա են՝

  • շուրջ 600 ուժային տրանսֆորմատոր,
  • մոտ 50,000 մետր բարձր և ցածր լարման մետաղալարեր,
  • շուրջ 500 բարձր և ցածր լարման էլեկտրատեխնիկական բջիջներ»,– հայտնում են ՀԷՑ-ից՝ մանրամասնելով, որ առկա պաշարների և նոր մատակարարումների շնորհիվ նախատեսվում է վերազինել հանրապետության տարածքում գտնվող շուրջ 30 ենթակայաններ, կառուցել ավելի քան 500 կմ օդային գծեր, 90 կմ մալուխային գծեր, և ոչ միայն:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից վստահեցնում են, որ իրականացվող աշխատանքները հնարավորություն կտան էականորեն կրճատել ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցող վթարների քանակը և զգալիորեն բարելավել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը։

Այս պահին կենտրոնական պահեստում գույքագրված են շուրջ 18 մլրդ 515 մլն դրամի սարքավորումներ, իսկ առաջիկայում նախատեսվում է ևս 13.5 մլրդ դրամի նյութերի և սարքավորումների մատակարարում։

Աշխատակիցների պատշաճ համազգեստների ապահովումը ևս ուշադրության կենտրոնում է: Թարմացվել են համազգեստները, որոնք վերջիններիս տրամադրվելուց առաջ անցնում են համապատասխան հատուկ փորձաքննություն։ Դրանք պատրաստված են հրդեհակայուն, չբռնկվող նյութերից, որպեսզի ապահովեն աշխատակիցների անվտանգությունն՝ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս։

«Այս փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ավելի բարեկարգ պահեստային տարածք ունենալու տեսանկյունից, այլև ավելի համակարգված նյութատեխնիկական պատրաստվածության համար, որը կնպաստի էներգահամակարգի ենթակառուցվածքների արդիականացմանը, վթարավերականգնողական աշխատանքների պատշաճ իրականացմանը և էներգահամակարգի հուսալիության բարձրացմանը»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ