ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

1 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28-ին  աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ 

Այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայանի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումներին։

Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր։Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ոլորտի ընկերությունների հետ պարբերական աշխատանքային հանդիպումները՝ ընդգծելով համատեղ աշխատանքների կարևորությունը։ 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն