Եվրոպա

Նոթինգ Հիլի կառնավալի առաջին օրը գրեթե 170 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Նոթինգ Հիլի կառնավալի առաջին օրը գրեթե 170 մարդ է ձերբակալվել

Ոստիկանությունը 169 մարդու է ձերբակալել աֆրո-կարիբյան կառնավալի առաջին օրը, որը տեղի է ունենում Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սքոթլանդ Յարդը։

Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են տարբեր իրավախախտումների, ներառյալ թմրանյութեր պահելու, զենք պահելու, հարձակման (այդ թվում՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցների վրա) և սեռական իրավախախտումների մեղադրանքով։

The Standard պարբերականը նշում է, որ չնայած կատարված ձերբակալություններին՝ օգոստոսի 29-31-ն անցկացվող կառնավալի մթնոլորտը դրական է և տոնական։ Միջոցառման վերջին օրը սպասվում է հարյուր հազարավոր մարդկանց ներկայություն։  

Ավանդական կառնավալը Նոթինգ Հիլում՝ Լոնդոնի հյուսիս-արևմուտքում, անցկացվում է 1964 թվականից։ Ամեն տարի Եվրոպայի այդ խոշորագույն փողոցային փառատոնին են այցելում ավելի քան 1 միլիոն բրիտանացիներ և զբոսաշրջիկներ։ 2025 թվականին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 528 մարդ, դանակահարությունից վիրավորվել է 4-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում