ԱՄՆ Մեծ կիրճում հեղեղումից հետո 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Արիզոնայի նահանգում գտնվող Մեծ կիրճ (Grand Canyon) ազգային պարկում 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել անսպասելիորեն տեղի ունեցած հեղեղումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։
Հեղեղաջրերը խոշոր գլաքարեր, մետաղական կոնստրուկցիաներ և տարատեսակ աղբ են քշել-լցրել Կոլորադո գետը, ինչը հանգեցրել է մեծ ավերածությունների։
Իշխանությունները մարդկանց կոչ են արել պարկի վարչակազմին տեղեկատվություն տրամադրել օգոստոսի 29-ի կեսօրին Բրայթ Էնջել կիրճում և Ֆենթոմ Ռանչ շրջանում գտնվող զբոսաշրջիկների մասին։
Հեղեղումից հետո առնվազն 62 մարդ է տարհանվել հայտնի զբոսաշրջային վայրից։ Ազգային պարկի ծառայության տվյալներով՝ Բրայթ Էնջել գետի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները քանդվել են, ինչն անհնար է դարձրել գետը հատելը։
Իշխանությունները նաև հայտնել են, որ հեղեղը վնաս է հասցրել կիրճի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ազգային պարկը ջրով ապահովող ջրատարին։
Մեծ կիրճն այցելուների թվով չորրորդ տեղն է զբեղեցնում ԱՄՆ ազգային պարկերի թվում. 2025 թվականին դրա այցելուների թիվը կազմել է 443 միլիոն։