1 րոպեի ընթերցում
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը 2006 թվականից ի վեր առաջին անգամ պարտվել է բարձր վարկանիշ ունեցող մրցաշարի առաջին շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թենիսի «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից հերթականում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, 39-ամյա Ջոկովիչը 6։7 (5։7), 7։5, 6։4, 2։6, 1։6 հաշվով առաջին իսկ շրջանում պարտվել է արգենտինացի, աշխարհի 49-րդ ռակետ Մարիանո Նավոնեին։
Ջոկովիչի և Նավոնեի հանդիպումը տևել է 4 ժամ 40 րոպե։ Սա 39-ամյա Ջոկովիչի կարիերայի ամենաերկարատև մրցախաղերից մեկն է «Մեծ սաղավարտի» մրցաշարի մեկնարկում։