«Ինտեր»-ը հաղթել է․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ «Սերիա Ա»-ի երկրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթել է «Կալյարի»-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով։ Միլանյան ակումբի կազմում միակ գոլը խփել է Հաքան Չալհանօղլուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

Երկրորդ տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի չորս առաջատարներից մեկն է՝ 6-ական միավորով։

Հայերեն Русский