Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը․ օրենսդրական նախագծերի շուրջ հանձնաժողովներում ծավալված քննարկումները տեղափոխվել են ԱԺ նիստերի դահլիճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ԱԺ աշխատակազմից, ծրագրի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ երիտասարդները պետք է մշտապես թարմացնեն քաղաքական դաշտի ներկապնակը։ 

Դիմելով երիտասարդներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցանկանում է տեսնել նրանց՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության պաշտպանների։ 

Ազգային ժողովի հետ համագործակցությունը և երիտասարդներին գործունեության նոր հնարավորությունների ընձեռումը կարևորել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ 

«Միշտ հիշեք, որ երիտասարդների ձայնը, գաղափարները կարևոր են, և Հայաստանում ունեցած ձեր ներդրումն էական է»,-նշել է նա: 

Կարևորելով ծրագրի իրագործումը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանն ընդգծել է այս օրերին երիտասարդների ցուցաբերած համախմբված ջանքերն ու մասնագիտական պատասխանատվությունը։ Նա նշել է, որ բոլորի գործունեության նպատակը պետության առավել հզորացումն է, հասարակության զարգացմանը նպաստելն ու պետականության շարունակական ամրապնդումը։ 

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն: Զեկուցողները ներկայացրել են օրենքների նախագծերը․ փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին», լրացումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում, ինչպես նաև «Երիտասարդ գիտահետազոտողների պետական և մասնավոր ֆինանսավորման ծրագրի ստեղծման մասին» օրենսդրական նախաձեռնություն։ 

Քննարկումներում երիտասարդները ներկայացրել են իրենց հուզող խնդիրների իրավական լուծումները: 

Քվեարկության արդյունքներով հավանության արժանացած «Երիտասարդ գիտահետազոտողների պետական և մասնավոր ֆինանսավորման ծրագրի ստեղծման մասին» օրենքի նախագիծը կներկայացվի քննարկման Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկում։ 

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրն ապաքաղաքական է և մասնակիցներին օրինաստեղծ գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռում։ Նշվել է, որ այն երիտասարդների համար արժեքավոր փորձառություն է։ 

Նիստի ավարտին Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։

Հայերեն العربية Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք