Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը. նրա որդի Հոկոնը դարձել է թագավոր

1 րոպեի ընթերցում

May 9, 2026, Oslo, NORWAY: 260509 H.M. King Harald V of Norway ahead of the Norwegian football cup final between Bodø/Glimt and Brann on May 9, 2026 in Oslo..Photo: Marius Simensen / BILDBYRÅN / COP 238 / VG0923.bbeng bodø brann cup cupfinale cupfinalen football fotball fotboll glimt nm norgesmesterskapet skb (Credit Image: Global Look Press/Keystone Press Agency)

89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, որն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր արյան հետ կապված հիվանդության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թագավորը մահացել է առավոտյան 06։35-ին, Օսլոյի հիվանդանոցում։

Հարալդը Նորվեգիայի առաջին թագավորն էր, որը ծնվել էր Նորվեգիայում 14-րդ դարից ի վեր։

Հարալդ V-ի մահից հետո Նորվեգիայի թագավոր է դարձել նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը։

The Associated Press-ը նշում է, որ Հոկոն VIII-ը վերջին տարիներին հոր առողջության վատթարացման պատճառով մի քանի անգամ ստանձնել էր ռեգենտի պարտականությունները։

Այժմ գահաժառանգ արքայադուստրն է Հոկոնի ավագ զավակը՝ Ինգրիդ Ալեքսանդրան։

Նորվեգիայի միապետությունը հին արմատներ ունի, որոնք սկիզբ են առնում 9-րդ դարում Հարալդ Գեղավարս թագավորից։ Երբ Նորվեգիան վերականգնեց իր անկախությունը 1905 թվականին, ազգային հանրաքվեի ժամանակ ընտրողների երեք քառորդը հավանություն տվեց միապետության վերականգնմանը։ Այսօր այդ դերը մեծապես խորհրդանշական է, քանի որ իշխանությունը պատկանում է ընտրված խորհրդարանին։

Հայերեն English Русский Türkçe

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը