«ՄԵԾ ԴԱՍԱՄԻՋՈՑ». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ին Wildberries-ը «Մեծ դասամիջոց» տոնական ծրագիր կանցկացնի Հայաստանի միանգամից երեք քաղաքում՝ Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում։ Գիտելիքի օրը երեխաներին և նրանց ծնողներին սպասվում են խաղային ակտիվություններ, ինտերակտիվ առաջադրանքներ, ֆոտոզոնա և նվերներ։

«ՄԵԾ ԴԱՍԱՄԻՋՈՑ»-ի կոնցեպտը համատեղում է դպրոցին նախապատրաստվելն ու խաղը։ Երեխաները կկարողանան մասնակցել «Գտիր զույգերը» և «Գտիր թաքնված առարկաները» առաջադրանքներին, վառ լուսանկար անել թեմատիկ ֆոտոզոնայում և մասնակցության համար ստանալ փոքրիկ նվեր։ Ծրագրի ձևաչափը նախատեսված է երեխաների և ծնողների համատեղ մասնակցության համար և նպատակ ունի նոր ուսումնական տարվա առաջին օրը դարձնել ավելի խաղային ու դրական։

«Մեզ համար կարևոր է Հայաստանի տարբեր քաղաքներում ավելի մոտ լինել մեր հաճախորդներին և ընտանիքների հետ կենդանի շփման առիթներ ստեղծել։ Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ օր է, որը միավորում է երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին։ Այդ պատճառով որոշեցինք «Մեծ ընդմիջում»-ն անցկացնել երեք մարզային քաղաքներում և տեղի ընտանիքների համար այս օրն ավելի ուրախ ու հիշարժան դարձնել։ Հուսով ենք, որ խաղային ակտիվություններն ու տոնական մթնոլորտը երեխաներին հաճելի էմոցիաներ կպարգևեն և կօգնեն ուսումնական տարին սկսել բարձր տրամադրությամբ»,-նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 20:00-ն, երեք քաղաքներում՝ Գյումրիում՝ Քրք Քրքորյան փողոցում, Վանաձորում՝ Հայկի հրապարակում, իսկ Էջմիածնում՝ Կենտրոնական այգում (Վաղարշապատ այգի)։ Մասնակցությունն անվճար է։

Դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ Wildberries-ում

Նոր ուսումնական տարվա նախաշեմին Wildberries-ում գործում է «Ամեն ինչ դասերի և դասամիջոցների համար» ակցիան․ դպրոցական ապրանքների զեղչերը հասնում են 80%-ի։ Հատուկ ընտրանիում ներկայացված են դպրոցին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ապրանքներ՝ գրենական պիտույքներ, ուսապարկեր, հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։

Հայերեն Русский

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը