Աշխարհ

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, իշխանությունները հայտնել են, որ խոսքը անհետ կորած 384 զբոսաշրջիկի և արշավականի մասին է։

Նրանցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 93-ը՝ Նեպալի քաղաքացիներ։

Անհետ կորածների թվում են 12 բրիտանացի, Հնդկաստանի 105 քաղաքացի, չորս հարավաֆրիկացի, Մալայզիայի 17 քաղաքացի և ԱՄՆ երեք քաղաքացի։ Անհետ կորած են համարվում նաև մեկական քաղաքացի Ավստրալիայից և Նիդեռլանդներից։

Հարավային Կորեան հայտնել է, որ իր ութ քաղաքացիների հետ կապ չի հաստատվել, ևս 12 քաղաքացի արգելափակված է աղետի գոտում։

Մոտ 100 մարդու քաղաքացիությունը դեռևս չի պարզվել։

Օգոստոսի 26-ին Նեպալը փրկարարական աշխատանքների համար ուղղաթիռներ է ուղարկել հեղեղից տուժած շրջաններ։ Նշվում է, որ հեղեղը քշել է գյուղեր, քանդել շենքեր ու կամուրջներ։

Պաշտոնյաների տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել:

Նեպալի արտգործնախարարը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, ինչն էլ հանգեցրել է ջրհեղեղի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում