Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի հարավային ափին մոտեցող թայֆունը Կագոսիմայի պրեֆեկտուրայում մի քանի հազար մարդու տարհանման պատճառ է դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Օկինավայի պրեֆեկտուրայում տեղի իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակներում կարգադրել են չեղարկել դասերը դպրոցներում:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է ավերիչ ուժի քամու վտանգավոր պոռթկումների, ինչպես նաև ծովում բարձր ալիքների ռիսկի մասին։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել՝ նկատի ունենալով հնարավոր սողանքները, հեղեղումները և ափերից գետերի դուրս գալու վտանգը։

Այժմ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Մինամիդայտո կղզուց 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քամու պոռթկումների առավելագույն արագությունը ներկայում հասնում է 216 կմ/ժ-ի։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները