ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու վիզաները. AP

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի վարչակազմը նախատեսում է չեղարկել մինչև 200 000 զբոսաշրջային ​​և բիզնես վիզա այն օտարերկրացիների համար, որոնք դիմել են երկրում ապաստան ստանալու համար կամ գտնվում են դրա ստացման գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP)՝ հղում անելով Պետքարտուղարության փաստաթղթերին և ամերիկացի երկու պաշտոնյայի։

AP-ն նշում է, որ եթե դա տեղի ունենա, ապա սա կլինի ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր զանգվածային չեղարկման դեպքը և, ամենայն հավանականությամբ, կբախվի իրավական մարտահրավերների։

Ըստ փաստաթղթերի և Սպիտակ տան աղբյուրների՝ Պետքարտուղարությունը կհայտարարի այս միջոցառումների մասին առաջիկա շաբաթներին։ Դրանք հիմնականում կվերաբերեն վերջին 10 տարվա ընթացքում՝ 2016-2026 թթ. ստացված B1 և B2 ​​​​վիզաներին։

Պետքարտուղարությունից հայտնել են, որ այս գործողությունը կհամակարգվի Ներքին անվտանգության նախարարության հետ։

«Մենք համակարգում ենք աշխատանքները Ներքին անվտանգության նախարարության հետ՝ նույնականացնելու և չեղարկելու այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանել կարճաժամկետ այցի անվան տակ, բայց հետագայում ապաստան են խնդրել մշտական ​​​​մնալու համար», - ասել է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։

Նա հրաժարվել է ասել, թե քանի վիզա կչեղարկվի՝ նշելով, որ սա շարունակական գործընթաց է, և չեղարկվող վիզաների թիվը կլինի փոփոխական։

Նշվում է, որ վիզաների չեղարկումը չի նշանակում տվյալ անձանց անհապաղ արտաքսում Միացյալ Նահանգներից. ապաստան հայցողների գործերը կվերադասակարգվեն, և նրանք կկորցնեն իրենց կարգավիճակը՝ որպես բիզնես կամ զբոսաշրջային վիզաներով երկիր ժամանած անհատներ։

Գործակալությունը նշում է, որ վերջին 18 ամսվա ընթացքում Պետքարտուղարությունը չեղյալ է հայտարարել մոտ 175 000 վիզա այն անձանց համար, ովքեր դատապարտվել կամ մեղադրվել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելուց մինչև բռնաբարության կամ կողոպուտի համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր հրապարակավ արտահայտվել են ԱՄՆ քաղաքականության դեմ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։

Միացյալ Նահանգներ

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները