Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը 4-րդ է «Rubinstein Chess Festival 2026»-ում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը 4-րդ է «Rubinstein Chess Festival 2026»-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվեց «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր: 

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում