Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին՝ որպես ռազմավարական անդամ

4 րոպեի ընթերցում

Firebird AI ընկերությունը պաշտոնապես միացել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը (ԱՏՁՄ)՝ որպես ռազմավարական անդամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ հայտնելով, որ այդ մասին հայտարարվել է Սևանում կայացած ԱՏՁՄ համայնքի ամենամսյա հանդիպման ընթացքում։

ԱՏՁՄ-ի և Firebird-ի համագործակցությունը խորհրդանշական և խորը պատմություն ունի։ Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Firebird-ի համահիմնադիր, ԱՏՁՄ խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանը, ապագա մեգանախագծի գաղափարի առաջին քննարկումներն ու հիմնադիրների միջև կապը ձևավորվել են դեռևս 2024 թվականին՝ հենց ԱՏՁՄ կողմից կազմակերպված WCIT-Digitec միջազգային համաժողովի շրջանակում։

Հրազդանի մերձակայքում գործարկված Firebird AI-ի համալիրը տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության գործարանն է, որը Հայաստանը դիրքավորում է որպես ԱԲ հաշվարկային հզորությունների տարածաշրջանային և գլոբալ կարևորագույն կենտրոն։ Նախագծի միայն առաջին փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը, իսկ ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել 300 ՄՎտ-ի։ Մինչև 2027 թվականի ավարտը գործարանը կհամալրվի ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով՝ դասվելով Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքների շարքին։

Արհեստական բանականության հաշվողական հզորությունների առկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում տեղական ստարտափների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների համար։ Շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կոչված է առավելագույնս խթանելու այդ փոխգործակցությունը։

«Այն ընկերությունների և մարդկանց շրջանակը, որ հավաքված է ԱՏՁՄ-ում, հենց այն ուժն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ տանելու ընկերությունները՝ կլինի դա մեր ընկերությունը՝ Firebird-ը, թե ցանկացած այլ ընկերություն կամ ստարտափ։ Բոլորս էլ միմյանցից սովորելու, միմյանց հետ կիսվելու և իրար օգնելու բան ունենք։ Այդ առումով ԱՏՁՄ-ն լավագույն հարթակն է Հայաստանում», - ընդգծել է Ալեքսանդր Եսայանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը ողջունել է Firebird-ի անդամակցությունը միությանը. «Այսօր Firebird-ը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի կարևորագույն դերակատարներից է, և մենք միասին իրականացնելու ենք լայնածավալ ծրագրեր, որպեսզի այս ազդեցությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենա ողջ ոլորտի համար»։

Հաշվի առնելով մեր երկրում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար ստեղծված մեծ ներուժը՝ ԱՏՁՄ-ն ևս մեկ կարևոր հնարավորություն է ստեղծում ոլորտի ընկերությունների համար՝ նոր համագործակցություններ ձևավորելու և գլոբալ կապեր հաստատելու նպատակով։ Այդ հիմնական հարթակը լինելու է Դիջիթեք 2026-ը, որն անցկացվելու է «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ նոյեմբերի 20-22-ին Երևանում համախմբելով ԱԲ ոլորտի առաջատարներին ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Արաբական ծոցի երկրներից և տարածաշրջանից։

Հայերեն English Русский

2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

ԱԺ նիստ. 21/08/2026

Լեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը

Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է