Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

4 րոպեի ընթերցում

Գարնանային վարարումների և սելավների ռիսկերի նվազեցման նպատակով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարություններին ներկայացվել են առաջարկություններ՝ 244 բնակավայրերում գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների 193 հեղեղավտանգ տեղամասերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։

«Հունվար–մայիս ամիսներին համայնքների միջոցով 59 բնակավայրում գետերի և հեղեղատարերի հուների 167 հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են մաքրման աշխատանքներ (2025թ․՝ 36 բնակավայր, 24 տեղամաս)։ Իրականացվել են քիմիապես վտանգավոր օբյեկտների, ջրամբարների, պոչամբարների, հիդրոտեխնիկական կառույցների և հրդեհավտանգ արտադրամասերի անվտանգության գնահատման և վերահսկման աշխատանքներ։ Աղետների ռիսկի կառավարման պլանների լրամշակման և ներդրման նպատակով իրականացվել է 67 համայնքում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում (69-ից)»,- նշեց Ղազարյանը։

2026 թվականի մարտի 5-ին և 6-ին կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ ՀՀ տարածքում գտնվող հիդրոտեխնիկական կառույցներում առկա խնդիրների հետ կապված ջրամբարների ազդարարման համակարգերի, սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմների, ջրամբարները շահագործող կազմակերպությունների կողմից անվտանգության միջոցառումների կատարման ընթացակարգերի և այլ հարցերի վերաբերյալ:

«Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1582-Ն որոշման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել մարզային ԱԻ հանձնաժողովների կողմից ստացված, 2026 թվականի հունվար–մայիս ամիսների ընթացքում ՀՀ տարածքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվություն։ Կիսամյակի ընթացքում Փրկարար ծառայությունում կայացել է ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 7-ի թիվ 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը»,- հայտնեց Ղազարյանը։

Նրա հավաստմամբ՝ շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին տրվել են հանձնարարականներ՝ անտառային հրդեհների դեմ պայքարում, փոխհամագործակցության միջոցով, ակտիվ ներգրավվել կանխարգելիչ միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը։

«Լողասեզոնի բացման կապակցությամբ հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած Շողակաթ համայնքի Սևանա լճի ափամերձ գոտիներում և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում փրկարարների կողմից իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Հերթապահությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 10-ը։ Ողջ լողասեզոնի ընթացքում հանրային լողափերում և հարակից գոտիներում փրկարարների կողմից թռուցիկներով, բարձրախոսներով և ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվում են բնակչության իրազեկման աշխատանքներ»,- տեղեկացրեց Ղազարյանը։

Հայերեն English

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը