2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվել է հրդեհի 2431 դեպք, զոհվել է 12 և տուժել 39 մարդ

6 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է հրդեհի 2431 դեպք, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1392-ով կամ 36.4%-ով (2025թ․-ին՝ 3823 դեպք)։ Հրդեհների հետևանքով զոհվել է 12, տուժել 39 մարդ (2025թ․-ին՝ զոհվել է 13 և տուժել 83 մարդ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։

«Հրդեհների 12․2%-ը կամ 296 դեպքը ծագել է բնակելի շինություններում (2025թ․՝ 8.9%-ը կամ 340-ը), որից 2.8%-ը կամ 67-ը` բնակելի շենքերում (2025թ․՝ 2.4%-ը կամ 90-ը), 9.4%-ը կամ 229-ը` առանձնատներում, տնա­մերձ կա­ռույց­ներում (2025թ․՝ 6.5%-ը կամ 250-ը):

Ինչպես և նա­խորդ տարի­­ներին այս տարի ևս հրդեհների մեծամասնությունը բաժին է ընկել բուսա­ծածկ տարածք­ներում հրդեհների մաս­նա­բաժն­ին՝ 37.5%-ը (2025թ․՝ 52.5%-ը): Արձանագրվել է 911 դեպք, որի արդյունքում այրվել է 1763.8 հա բուսածածկ տարածք (2025թ․՝ 2008 դեպք, այրվել է 4037.1 հա): 2026թ. հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 5 անտառային հրդեհ (2025թ.՝ 20), մասնավորապես փետրվարին Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին անտառածածկ տարածքում այրվել են 5 հա խոտածածկույթ և նորատունկ ծառեր։

Փետրվարին Լոռու մարզի Օձուն բնակավայրում անտառածածկ տարածքում այրվել է 5000քմ խոտածածկույթ»,- տեղեկացրեց Ղազարյանը։

Նա հավելեց, որ հունիսին Գեղարքունիքի մարզի Սևան ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդաձոր բնակավայրի մոտակա անտառում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք և կուտակված եղևնու կոներ։ Փետրվարին Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրի մոտակա անտառածածկ տարածքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել են 35 եղևնիներ։ Մարտին Սյունիքի մարզի Հալիձոր բնակավայրի մոտակա անտառածածկ տարածքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել են 35 եղևնիներ։

«Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող  լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ ՀՀ ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ՀՀ անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, կանխարգելման, վարվելակերպի կանոնների պահպանման և իրազեկման իրականացման շրջանակներում ներգրավվել են 1503 փրկարարական ծառայողներ, 533 էկոպարեկային ծառայողներ, 107 կամավորներ․ բաժանվել են 6146 թռուցիկներ, փակցվել են 5347 պաստառներ, իրազեկվել են 45008 անձինք»,- նշեց Ղազարյանը։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզպետարաններում, համայնքապետարաններում, ինչպես նաև ՀՀ շրջակա  միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող անտառտնտեսություններում և անտառպետություններում կազմակերպվել են 70-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են նաև բնակչության իրազեկվածության և զգոնության բարձրացման հարցերը։

Բնակավայրերում իրազեկումների թիվը կազմել է 674, իսկ հանգստյան գոտիներում՝ 1109։

«Ըստ ամիսների դիտարկման՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2026թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հրդեհների քանա­կական աճ միայն փետրվար (48-ով, 11.2%-ով) և մայիս (17-ով, 6%-ով) ամիսներին: Իսկ հունվար (240-ով, 46.5%-ով), մարտ (979-ով, 72.2%-ով) և հունիս (231-ով, 26.7%-ով) ամիսներին գրանցվել է հրդեհների զգալի նվազում։ Հաշվետու ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ (634 հրդեհ) գրանցվել է հունիս ամսին, իսկ նվազագույնը (276 հրդեհ)՝ հունվարին:

Հրդեհների 785 դեպք գրանցվել է մայրաքաղաքում (հրդեհների ընդհանուր թվի 32.3%-ը. 2025թ․ 1061 կամ 27.8%-ը): 2025թ. առաջին կիսամյակի համեմատությամբ հրդեհների թվաքանակը նվազել է 276-ով կամ 26%-ով:   ՀՀ մարզերում գրանցվել է 1646 հրդեհի դեպք (հրդեհների ընդհանուր թվի 67․7%-ը)»,- մանրամասնեց Ղազարյանը:

Հանրապետության մարզերում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հրդեհների վիճակա­գրությունում արձանագրվել է նվազումներ, բացառություն են կազմել միայն Արմավիրի և Շիրակի մարզերը, ուր ցուցանիշներն աճել են համապատասխանաբար՝ 18-ով  կամ 7.3%-ով և 13-ով կամ 13%-ով:

Հրդեհների զգալի նվազում է արձանագրվել Լոռու  232-ով կամ 52․5%-ով, Տավուշի 237-ով կամ 67․5%-ով, Սյունիքի 158-ով կամ 58․4%-ով, Արարատի 144-ով կամ 25․5%-ով, Կոտայքի 154-ով կամ 43․4%-ով, Գեղարքունիքի 86-ով կամ 58․1%-ով և Արագածոտնի 78-ով կամ 40․2%-ով մարզերում։

Հրդեհների գերակշիռ մեծամասնությունն ինչպես 2024-2025թթ., այնպես էլ 2026թ. 1-ին կիսամյակում գրանց­վել է քաղաքային համայնքներում՝ 1416 դեպք (2025թ․՝ 2066): Գյուղական համայքներում (նրանց պատկանող տարածքներում) գրան­ցվել է 1015 (2025թ․՝ 1757) հրդեհ:

Հայերեն

Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան