«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank

3 րոպեի ընթերցում

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։

Համագործակցության նպատակն է Սևան համայնքում բնակվող Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին օգնել ոչ միայն հաղթահարել տեղահանման հետևանքները, այլև դառնալ իրենց նոր համայնքի ակտիվ մասնակիցն ու զարգացման նախաձեռնողը։

«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը հնարավորություն է տալիս անհատներին նվիրատվություններ անել կարիքավոր ընտանիքներին, մասնավորապես՝ Ղարաբաղից տեղահանվածներին:         

IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ ««Կողք կողքի» ծրագիրը միտված է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ստեղծելով իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։ «Դէկավվա ֆոնդ»-ի հետ այս համագործակցությունը կարևոր քայլ է Սևան համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու գործում։ Ընդ որում, մեր աջակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ ինչպես մեր մյուս նախագծերում, այստեղ ևս նախատեսում ենք անցկացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք շահառուներին կօգնեն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ ճիշտ և գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար»։

«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը նշեց․ «Այս ծրագիրը հերթական աջակցման նախաձեռնությունը չէ, այլ ներդրում՝ համայնքի ապագայի մեջ։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների վստահությունը և հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի երկարաժամկետ ու չափելի փոփոխությունների հիմք»։

Հիշեցնենք, որ «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում IDBank-ն ավելի վաղ համագործակցության հուշագիր էր ստորագրել նաև Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում ֆինանսավորվել էին Մայր բուհի 103 արցախցի ուսանողների կրթավճարները (ավելի քան 35 մլն դրամ)՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին