Հայաստան

«Սևանի շուրջ» և «Tour of Armenia»․ ճանապարհները կպատրաստվեն անխոչընդոտ հեծանվավազքի համար

2 րոպեի ընթերցում

«Սևանի շուրջ» և «Tour of Armenia»․ ճանապարհները կպատրաստվեն անխոչընդոտ հեծանվավազքի համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանը հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են գտնվում ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։

Նշենք, որ սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք միջազգային հեծանվավազքի մասնակիցներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։

Սաթենիկ Թովմասյանը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Հատկապես առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին, ձմեռային սպասարկման նախապատրաստմանն առնչվող թեմաներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում