Աշխարհ

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելլան երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում արտակարգ դրություն է հայտարարել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Ճգնաժամը հաղթահարելու և աղետի հետևանքների տարածումը կանխելու նպատակով 15 դեպարտամենտում հայտարարվել է տնտեսական արտակարգ դրություն՝ 30 օր ժամկետով», - հայտնել են պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունից։

Նրա նախագահությամբ անցկացված Նախարարների խորհրդի առաջին նիստը սկսվել է համատեղ աղոթքով և ավարտվել արտակարգ դրության հաստատմամբ։ Այդ միջոցառումը թույլ կտա նախագահին՝ առնվազն 30 օր տևողությամբ շրջանցել Կոնգրեսի քվեարկության անհրաժեշտությունը՝ այդ ռեժիմի շրջանակներում կայացվող որոշումների դեպքում։ Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել տարվա ընթացքում երկու անգամ՝ նույն տևողությամբ, ընդհանուր առմամբ՝ ոչ ավել, քան երեք ամիս ժամկետով։

Ձախակողմյան քաղաքական գործիչ Իվան Սեպեդայի գլխավորած ընդդիմությունը նախազգուշացրել է, որ արտակարգ դրությունը կարող է օգտագործվել Կոլումբիայում օտարերկրյա ռազմական զորախմբերի ներկայությունը օրինականացնելու նպատակով՝ ընդգծելով, որ ցանկացած օտարերկրյա ռազմական գործողություն պահանջում է Սենատի հաստատումը։

«Արտակարգ իրավիճակի պայմաններում տրված այս լիազորությունները մեզ անսահմանափակ գործելու հնարավորություն չեն տալիս։ Մեր հատկացրած յուրաքանչյուր պեսոն պետք է ուղղվի ստեղծված իրավիճակից բխող կարիքների բավարարմանը և ծախսվի պատասխանատու, թափանցիկ ու խստագույնս նպատակային կերպով»,- ասել է Կոլումբիայի նախագահը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում