Եվրոպա

Արքայազն Հարրին և Մեգանը մտադիր են վերադառնալ Մեծ Բրիտանիա

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարրին և Մեգանը մտադիր են վերադառնալ Մեծ Բրիտանիա

Սասեքսի դուքս, արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց և Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց վեց տարի անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նրանք մտադիր են օգոստոսի վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր, այլ ոչ թե թագավորական, բնակավայր։

Նրանց երեխաները՝ յոթամյա արքայազն Արչին և հնգամյա արքայադուստր Լիլիբեթը, սեպտեմբերին պետք է սկսեն ուսումը բրիտանական դպրոցում։

Թագավոր Չարլզ III-ը որդու և նրա ընտանիքի տեղափոխման ծրագրերի մասին տեղեկացվել է օգոստոսի 16‑ին։ Ներկայում արքայազն Հարրին կամ Մեգանը չեն պատրաստվում վերադառնալ իրենց թագավորական պարտականություններին։

Արքայազն Հարրիի խոսնակը և Բուքինգհեմյան պալատը դեռևս մեկնաբանություններ չեն տվել հարցի առնչությամբ։

Reuters-ի փոխանցմամբ՝ զույգին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունները։ Սասեքսի դուքսն ու դքսուհին և նրանց երեխաները հուլիսին այցելել էին թագավորին, սակայն, ըստ տեղեկությունների, նրանց տեղափոխության վերաբերյալ հարցը չի քննարկվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում