1 րոպեի ընթերցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունեցել օգոստոս 18-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից, քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը: