Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու
1 րոպեի ընթերցում

Հայաստանում լոլիկի մթերման գործընթացը օգոստոսի 3-ից մեկնարկել է . օգոստոսի 18-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը»,-ասել է նախարարը։