Հայաստան

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

1 րոպեի ընթերցում

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը` Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ, Թալինի իջևանատանը շարունակում է հնագիտական պեղումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները:

«Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։ Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր»,-տեղեկացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Թալինի իջևանատան պեղումները մեկնարկել են հուլիսի 25-ից։ Իրականացվել  է հուշարձանի ներքին բակի և կամարակապ սրահների աջակողմյան հատվածի մաքրման աշխատանքներ՝ տարածքն ազատելով խոտածածկույթից ու քարակուտակումներից։

Աշխատանքների ընթացքում  հայտնաբերվել են նաև  խեցեղենի տարբեր բեկորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում