Կամբոջայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաւրչությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Կամբոջայի թագավորական կառավարության անունից ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձերդ Գերազանցության նորացված մանդատը արտացոլում է Ձեր հմուտ ղեկավարության և ակնառու փորձի նկատմամբ վստահության բարձր մակարդակը։ Վստահ եմ, որ Ձերդ Գերազանցության իմաստուն ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի հասնել ավելի մեծ բարգավաճման և կայուն զարգացման՝ ի բարօրություն իր ժողովրդի, միաժամանակ ամրապնդելով իր կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում։

Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում հիմնվել են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա։ Այս ոգով ես անհամբեր սպասում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցությանը՝ մեր երկկողմ կապերն ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ուսումնասիրելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը, ինչպես նաև Ձեր անձնական քաջառողջության, երջանկության և Ձեր ազնիվ ջանքերի իրականացման գործում շարունակական հաջողությունների մաղթանքները»։

Հայերեն English Français Русский

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ