ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է մի գործընթաց, որը թույլ կտա 30 միլիոն ամերիկացիների, որոնք կորցրել են զենք կրելու իրավունքը, վերականգնել ինքնապաշտպանության համար հրազեն պահելու իրենց լիցենզիաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ արդարադատության նախարարության հանրային կապերի ծառայությունը։

«Այս կանոնը սահմանում է խիստ, ողջամիտ գործընթաց, որը պաշտպանում է հանրությանը՝ միաժամանակ արժանի ամերիկացիներին տալով (խմբ.՝ զենք կրելու իրավունքի) վերականգնման իրական ուղի», - հայտարարել է գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։

«Վերջին ամիսների ընթացքում գլխավոր դատախազ Թոդ Բլանշի հանձնարարությամբ մենք աշխատել ենք ծրագիր մշակելու ուղղությամբ, որը թույլ կտա վերականգնել 30 միլիոն ամերիկացիների զենք կրելու իրավունքը», - ասել է ԱՄՆ ներման հարցերով դատախազ Էդվարդ Մարտինը։

Գերատեսչությունը նշում է, որ դաշնային մակարդակով Միացյալ Նահանգները չունի հստակ և իրավական մեխանիզմ զենք կրելու իրավունքը վերականգնելու համար, եթե այն չեղյալ է հայտարարվել տարբեր պատճառներով, որոնք կապված են հանցագործությունների հետ։

Վերջնական կանոնակարգի համաձայն՝ զենք կրելու իրավունքի վերականգնումը ո՛չ ավտոմատ է, ո՛չ էլ երաշխավորված: Յուրաքանչյուր դիմորդ պետք է գլխավոր դատախազին վստահեցնի, որ արգելքի հիմք հանդիսացող հանգամանքները, դիմորդի գործունեության, հեղինակության և հետագա վարքագծի հետ մեկտեղ, ցույց են տալիս, որ դիմորդը, հավանաբար, չի գործի հանրային անվտանգության համար վտանգավոր ձևով, և որ զենք կրելու իրավունքի տրամադրումը չի հակասի հանրային շահերին:

Ամենախիստ պահանջները կսահմանվեն բռնություն գործադրած հանցագործների, գրանցված սեռական հանցագործների, անօրինական ներգաղթյալների և այլ անձանց նկատմամբ, որոնք ներկայացնում են շարունակական վտանգ։

Կանոնակարգն ուժի մեջ կմտնի Դաշնային գրանցամատյանում հրապարակվելուց երեսուն օր անց:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները