Սպորտ

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Հայաստանի ըմբշամարտի Մ20 տարեկանների ընտրանու անդամ Սամվել Տերտերյանը դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Սամվել Տերտերյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Զավիդ Նահմատովի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով, ու քանի որ Տերտերյանն առաջինն էր միավոր վաստակել, նա էլ դարձավ հաղթող։

Իսկ ահա 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Յուրիկ Պետրոսյանը պարտվեց` դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում