Սպորտ

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

1 րոպեի ընթերցում

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է փոխել ակումբային գրանցումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հունական ԶԼՄ-ների՝ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր կստորագրի հունական «Օլիմպիակոս»-ի հետ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Աթենք։ 

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Նաիր Տիկնիզյանը 2025 թվականին տեղափոխվեց սերբական «Ցրվենա Զվեզդա», իսկ մինչ այդ հանդես էր գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում։

Տիկնիզյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2023 թվականից։ 27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում