Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Հունգարիայում լեհական տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է։

«Արմենպրես»-ի փոխանցնամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել փոսն ու շրջվել։

Հունգարական ԶԼՄ-ները հաղորդել են, որ վթարի վայր են ժամանել փրկարարական և շտապօգնության խմբեր։ Մի շարք ուղևորներ արգելափակված են եղել ավտոբուսի ներսում, իսկ մի քանիսը՝ դրա տակ։ Փրկարարները կարողացել են դուրս բերել տուժածներին և նրանց տեղափոխել հիվանդանոցներ։

Reuters-ի տվյալներով վթարի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։ 

Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել վարորդի՝ ղեկին քնելը։ Վարորդը ձերբակալվել է, իսկ իրավապահները շարունակում են պարզել վթարի բոլոր հանգամանքները։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և երախտագիտություն հայտնել փրկարարական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։ Լեհաստանի իշխանությունները ևս հայտնել են, որ կապի մեջ են հունգարական կողմի հետ և ճշտում են աղետի հանգամանքներն ու զոհերի վերաբերյալ տեղեկությունները։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին նույնպես ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։

Վթարի հետևանքով Հունգարիայում M3 ավտոմայրուղու տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։

Հայերեն Русский

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները