Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան։

«Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ վերամիավորելու պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքները և աջակցելու բանակցություններին ու վստահության ամրապնդման այն միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Նեգրեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակություն, երբ ավարտվի Իրանին առնչվող գործընթացի թեժ փուլը։ Ռուսաստանի ղեկավարը հավելել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները և քննարկել 2025 թվականի օգոստոսին Անքորիջում բարձրացված բոլոր թեմաները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում