Աշխարհ

Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը

2 րոպեի ընթերցում

Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը

Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգում նախկին տեղացի պատգամավոր Չալոնգ Ռիվրաենգը կրակել է տեղական իշխանությունների պաշտոնյա Թոնգչայ Ենպրասերտի վրա նրա գրասենյակի առջև, այնուհետև զանգահարել է YouTube-ի ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հաղորդավարին և խոստովանել իր արարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախկին պատգամավորը կրակել է Թոնգչայի պարանոցին: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրա վարորդը հրազենային վնասվածքներ է ստացել թևին և ձեռքին:

Չոլանգն ուղիղ եթերում հաղորդավարին հայտնել է, որ իր և Թոնգչայի միջև գումարի հետ կապված տարաձայնություններ կային տեղական մարմինների անցյալ ընտրություններից հետո:

Չալոնգը ձերբակալվել է, սակայն նրան թույլ են տվել ոստիկանության բաժանմունքում մամուլի ասուլիս տալ, որի ընթացքում նա փորձել է բացատրել իր գործողությունների շարժառիթը: Նա նշել է, որ մտադիր չէր սպանել Թոնգչային, որն իր «լավ ընկերն» էր: Սակայն, ըստ կասկածյալի, Թոնգչայը հրել է իրեն և հրաժարվել խոսելուց: Այնուհետև Չոլանգը հետևել է նրան դեպի մեքենան, հանել ատրճանակը: Դրանից հետո Թոնգչայի վարորդը հանել է իր ատրճանակը, և Չոլանգը կրակ է բացել:

Այս հրաձգությունը տեղի է ունեցել նույն նահանգում, որտեղ դպրոցներից մեկում օգոստոսի 7-ին զանգվածային հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ զոհվել էր, այդ թվում՝ հրաձիգը, որը դպրոցի աշակերտներից էր: 15 մարդ վիրավորվել էր: Դպրոցում հրաձգությունից առաջ հրաձիգը սպանել էր իր տատիկին և պապիկին:

Այս հրաձգությունից հետո Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հրահանգել է զենքի մասին օրենքների հետ կապված ավելի խիստ հսկողություն սահմանել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում