Սլովակիայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել Կենտրոնական Եվրոպայի համար
1 րոպեի ընթերցում

Կենտրոնական Եվրոպայի երկրների համար ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել Սլովակիայում. օդը տաքացել է մինչև 42,2 աստիճան Ցելսիուս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Չեխիայի Հիդրոօդերևութաբանական ինստիտուտը:
«Սլովակիայում նոր ջերմաստիճանային ռեկորդը միաժամանակ ռեկորդ է դարձել Կենտրոնական Եվրոպայի համար դիտարկումների պատմության ընթացքում: Սլովակիայում երեկ գրանցվել է աներևակայելի 42,2 աստիճան Ցելսիուս», - նշել են օդերևութաբանները գրառման մեջ:
Օգոստոսի 6-ին Սլովակիայի հարավի Դոլնե Պլախտինցե գյուղում ջերմաստիճանը հասել է 42,2 աստիճանի: Երկրում ջերմաստիճանային ռեկորդներ են արձանագրվել երկրորդ օրն անընդմեջ: Օգոստոսի 5-ին Սլովակիայի հարավում գտնվող Կամենիցե նադ Հրոնոմ բնակավայրում գրանցվել է 41,4 աստիճան Ցելսիուս։