Թաիլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգի Բանգ Կրուաիի շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Հրաձիգն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է թաիլանդական Khaosod պարբերականը։

Ըստ իշխանությունների՝ զոհերի թվում են երեք ուսուցիչ, երեք աշակերտ և դեռահաս կասկածյալը, որը դպրոցի աշակերտներից էր։

Ոստիկանությունը տարհանել է դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Կատարվում է հետաքննություն հարձակման շարժառիթը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский