Սպորտ

«Նոա»-ն ձգտելու է «Սիոն»-ի դեմ պատասխան խաղում անել առավելագույնը. Սանդրո Պերկովիչ

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն ձգտելու է «Սիոն»-ի դեմ պատասխան խաղում անել առավելագույնը. Սանդրո Պերկովիչ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը վստահեցնում է՝ Հայաստանի գավաթակիրը փորձելու է իր լավագույն խաղը ցուցադրել «Սիոն»-ի դեմ պատասխան խաղում։

«Հաճելի եվրոպական երեկո ունեցանք: Հեշտ չէր նման պայմաններում խաղալ, խոսքը քամու առկայության մասին է: Կարծում եմ՝ մեկնարկում լավ էինք խաղում: Տիրում էինք նախաձեռնությանը, երբ խաղի հաշիվը 1:1 էր, իսկ  կարմիր քարտից հետո մեզ համար խաղն ավելի հեշտ ստացվեց: Սակայն գրոհների վերջնամասում լավ չէինք գործում: «Սիոն»-ն ունի ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք բարձր որակների տեր են: Այսպիսի մրցակիցների դեմ խաղերում մեկ սխալն անգամ պատժելի է: Փորձելու ենք մրցակցի դաշտում մեր լավագույն խաղը ցույց տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սիոն»-ին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Շվեյցարիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում