Օհայոյում վաճառքի է հանվել առաջին լուսնագնաց Նիլ Արմսթրոնգի մանկության տունը

2 րոպեի ընթերցում

Տունը, որտեղ անցել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի մանկությունը, վաճառքի է հանվել։ Տան արժեքը կազմում է 430 հազար դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Associated Press-ը:

1908 թվականին կառուցված շինությունը գտնվում է Վափաքոնետա քաղաքի Բենթոն սթրիթում։ Հենց այս տանն ապագա տիեզերագնացը դեռահաս տարիքում զբաղվել է ինքնաթիռների մոդելավորմամբ, անցկացրել աերոդինամիկ գիտափորձեր և պատրաստվել ինքնաթիռ վարելու առաջին դասերին։ 16 տարեկանում նա ստացել է օդաչուի լիցենզիա, իսկ երկու տասնամյակ անց կատարել է առաջին տիեզերական թռիչքը։

Տան սեփականատերը՝ պատմության նախկին ուսուցչուհի Քերըն Մայքսելը, այն ձեռք է բերել 1988 թվականին։ Նա հայտնել է, որ ձգտել է պահպանել շենքի պատմական տեսքը և դրա կապը Արմսթրոնգի հետ։ Տարիների ընթացքում նա իր մոտ ընդունել է ինը տիեզերագնացի, այդ թվում՝ «Ապոլոն 11» առաքելության մասնակից Բազ Օլդրինին։

Տանը ցուցադրվում են լուսնային ծրագրի հետ կապված լուսանկարներ, ինչպես նաև «Ապոլոն 11»-ի անձնակազմի անդամների կողմից հանձնված իրեր։

Շենքը պահպանվող հուշարձանի կարգավիճակ չունի, սակայն Մայքսելը հույս է հայտնել, որ նոր սեփականատերը կպահպանի դրա պատմական տեսքը կամ կփոխանցի այն Արմսթրոնգի ավիացիայի և տիեզերքի թանգարանի հիմնադրամին։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները